Միջազգային

Պենտագոնը հայտարարում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի հավելյալ օգնություն հատկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտարարում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի հավելյալ օգնություն հատկացնելու  մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում ԱՄՆ պաշտպանության վարչությունը։

«USAI-ի միջոցով կտրամադրվի մինչև 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումը ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բայդենի վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի անվտանգության ապահովման աջակցություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում