Միջազգային

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա Է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել Է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում