Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա 
իրադրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը  Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Գործընկերոջս մանրամասներ  ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am