Միջազգային

Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա

1 րոպեի ընթերցում

Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին միանալու վերաբերյալ տրամադրություններ չկան Աբխազիայի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:

«Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ: Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, հետևաբար մեր քաղաքական, հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում»,-նշել է Շամբան:

Նրա հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հարաբերությունները պետք է զարգանան «ամենսերտ կապով»։

Մեկնաբանելով Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ մոտ ապագայում իրավական քայլեր են ձեռնարկելու ՌԴ կազմ մտնելու ուղղությամբ, Շամբան հայտարարել է, որ Աբխազիան աջակցում է Հարավային Օսիայի՝ Հյուսիսային Օսիային միավորվելու ձգտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում