Միջազգային

ԱՊՀ-ի երկրները մտադիր են քննարկել արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի երկրները մտադիր են քննարկել արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել տնտեսությունների վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման համատեղ միջոցները: Մարտի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանյան կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեսակոնֆերանս-կապի ռեժիմով տեղի կունենա մայիսի 20-ին, ենթադրվում Է ներկայացնել ԱՊՀ-ի երկրների տնտեսությունների աշխատանքի համատեղ գործողությունների հարցը պատժամիջոցային ճնշման պայմաններում»,- ասել Է Անֆիմովը: Նրա խոսքով՝ գոյություն ունի ընդհանուր մոտեցումներ մշակելու խնդիր պատժամիջոցների ազդեցության նվազարկման համար, որոնք ծառացել են թե՛ Բելառուսի, եւ թե՛ Ռուսաստանի հանդեպ», չԷ որ դրանք կանդրադառնան «Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունների աշխատանքի արդյունավետության վրա»: Անֆիմովը կարծում Է, որ ԱՊՀ-ի երկրները պետք Է համատեղ ջանքերով դիմակայեն «արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը»:

Մասնավորապես, իրականացնեն համատեղ նախագծեր, արագացնեն ներդրումային եւ նորաստեղծական նախագծերը, որոնք պլանավորվել են ավելի վաղ, երբ տնտեսություններն աշխատում Էին «նորմալ պայմաններում»: «Այդ նախագծերը պետք Է ակտիվացվեն՝ նվազեցնելու համար կախվածությունն ԱՊՀ-ի երկրների միասնական տնտեսության ներմուծական բաղադրիչից»,- ասել Է նա: Նա նշել Է, որ հեռանկարային են նախագծերը բարձր տեխնոլոգիաների, Էլեկտրոնիկայի, մեքենաշինության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում