Միջազգային

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն Է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն Է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտում են ահաբեկչական գործողությունը Թել Ավիվի մերձակայքում, Իսրայելին օգնություն են առաջարկում պատահարի կապակցությամբ: Մարտի 29-ին այդ մասին Twitter-ում գրել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցնցված ենք Թել Ավիվի մերձակայքում այսօրվա ահաբեկչական գործողությունից եւ աջակցում ենք մեր իսրայելացի դաշնակիցներին այդ բարբարոսությունից հետո: Դա երրորդ նման գրոհն Է 11 օրվա ընթացքում: Մենք ամբողջ համապատասխան աջակցությունն առաջարկեցինք (Իսրայելի) վարչապետ (Նաֆտալի) Բենետին եւ նրա կառավարությանը»,- գրել Է նա:

Մարտի 29-ին ավտոմատ զենքով զինված 26-ամյա պաղեստինցին կրակ Է բացել անցորդների վրա Թել Ավիվի մերձակայքի Բնեյ Բրաք քաղաքում, ինչի հետեւանքով սպանվել են հինգ իսրայելացիներ: Մեկ շաբաթում, հրեական պետության արտաքին գործերի նախարարության տվյալներով, ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 11 իսրայելացի: Այդ պատճառով իսրայելական բանակը լրացուցիչ զնվորական ստորաբաժանումներ Է ուղարկում Հորդանան գետի արեւմտյան ափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում