Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարությունը կկրճատի մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախարարությունը կկրճատի մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել Է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը:

«Այն կապակցությամբ, որ Ուկրաինայի չեզոքության եւ միջուկազերծ կարգավիճակի, ինչպես նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանագրի շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության կողմից քննարկված սկզբունքները՝ փոխադարձ վստահությունը բարձրացնելու եւ հետագայում բանակցություններ վարելու ու վերը նշված պայմանագրի ստորագրումը համաձայնեցնելու վերջնական նպատակին հասնելու համար, որոշում Է ընդունվել՝ արմատապես, բազմակի, կրճատել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով»,-լրագրողներին ասել Է Ֆոմինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում