Միջազգային

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը վստահ Է՝ Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցներին

1 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը վստահ Է՝ Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ղազախստանի սենատի նախագահՄաուլեն Աշիմբաևիհետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահՎալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ դժվար կլինի, սակայն Ռուսաստանը կդիմանա, կմաքրի իր տնտեսությունը, այն ավելի արդյունավետ, ավելի անկախ կդարձնի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում