Միջազգային

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ:

«Բոլոր այս կեղծ հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու համարվում են ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանքը»,- ասել է Կոնաշենկովը՝ պաշտոնապես հայտարարելով, որ նման բան ՊՆ-ն չի ծրագրում իրականացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում