Միջազգային

Սերդար Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները

1 րոպեի ընթերցում

Սերդար Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:

Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադում:

Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախկին նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին է:

Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում