Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որը նկատելի առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Յագորս Մամասևսի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում