Միջազգային

Sony Pictures-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

1 րոպեի ընթերցում

Sony Pictures-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Variety պարբերականը:

Ավելի վաղ ընկերությունը կասեցրել էր իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանի տարածքում:

«Մենք աջակցում ենք ողջ աշխարհի ձեռնարկություններին, որոնք ներկայում դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում և աջակցում ենք հումանիտար ջանքերին, որոնք գործադրվում են Ուկրաինայում»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում