«Ռոսկոսմոս»-ը պահանջել է Միջազգային տիեզերակայանի գործընկերներից վերացնել պատժամիջոցները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոսմոս»-ը դիմել է Միջազգային տիեզերակայանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել իր ձեռնարկությունների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Ռոսկոսմոս»-ը գրավոր դիմումներ է ուղարկում Միջազգային տիեզերակայանի գործընկերներին՝ ամերիկյան NASA-ի ղեկավարությանը. Կանադական տիեզերական գործակալությանը, Եվրոպական տիեզերական գործակալության՝ պահանջելով մեր ձեռնարկություններից վերացնել անօրինական պատժամիջոցները»,- գրել է Ռոգոզինը: