Միջազգային

Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ, դրանում նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւին հավաստիացրել են ամենաբարձր մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի կոչերը՝ պաշտպանելու Ղազախստանի հյուսիսային տարածաշրջանների ռուսալեզու բնակիչներին, որը «շատ բանով մնում Է ռուսական»:

«Մեր նախագահի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով հաստատվել Է այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ»,-ասել Է ԱԳՆ-ի ղեկավարը:

«Մեր պետությունների միջեւ կա անհրաժեշտ իրավական բազա, մեր սահմաններն անցել են սահմանագծում, այժմ ընթանում Է սահմանազատման գործընթացը: Սահմանազատման գործընթացը կավարտվի 2-3 տարում»,-նշել Է Տլեուբերդին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում