Անթալիայում սկսվել են Լավրովի եւ Կուլեբայի բանակցությունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում Է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախարարների հանդիպումը տեղի Է ունենում Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպմանը նաեւ կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղուն: Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների շփումը կայացել Է ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների՝ Բելառուսում անցկացված բանակցությունների երեք փուլից հետո, որոնք նվիրված Էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիներ գտնելուն:
Առայժմ Ռուսաստանին եւ Ուկրաինային հաջողվել Է պայմանավորվել հումանիտար միջանցքների կազմակերպման շուրջ, լռության ռեժիմ հայտարարելով, մի շարք քաղաքներից քաղաքացիական բնակչության համար մթերք եւ դեղամիջոցներ հասցնելու նպատակով, սակայն հումանիտար միջանցքները լիարժեք չեն գործել:
Դեռ նախքան բանակցություններն ու դրանց արդյունքները Զելենսկին հայտարարել Է, որ Կիեւը Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլերի Է պատրաստվելու հանուն խաղաղության: