Միջազգային

Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում

Մջգ-18 ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան սառեցնում Է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը:

«Կրթության ու մշակույթի նախարարությունը հանձնարարում Է Ֆինլանդիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ձեռնպահ մնալ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ ցանկացած համագործակցությունից: Քաղաքականության համաձայն, նոր նախագծերը չպետք Է նախաձեռնվեն, իսկ առկա համագործակցությունը կազմակերպությունների միջեւ պետք Է ժամանակավորապես դադարեցվեն»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նաեւ սառեցվելու Է աշխատանքն այն նոր նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք կապված են Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի կամ Բելառուսի իշխանությունների համագործակցության հետ:

«Մեր քաղաքականությունն ուղղված Է Ուկրաինային աջակցելուն, այլ ոչ թե ռուսաստանցի ուսանողներին եւ հետազոտողներին»,-հաղորդագրությունում մեջբերվում Է երկրի կրթության եւ մշակույթի նախարար Անտի Կուրվինենի խոսքը: Ֆինլանդիայի կրթության եւ մշակույթի նախարարությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ միջոցներ Է ձեռնարկում հաջակցություն ուկրաինացի ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների եւ գիտաշխատողների, ինչպես նաեւ փախստականներին Ֆինլանդիայում սովորելու եւ աշխատելու հնարավորություն Է տալիս, ճշտվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում