Միջազգային

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու պայմանը

1 րոպեի ընթերցում

 Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Страна.ua»-ն, Պոդոլյակը նշել է, որ հարկավոր են անվտանգության երաշխիքներ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է առանցքային կետերի շուրջ կառուցողական բանակցությունների:

«Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ խոսել ցանկացած քաղաքական հարցերի մասին։ Բայց բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները: Եվ պետք է ստանանք մեր անվտանգության երաշխիքների հստակ և կոնկրետ իրավաբանորեն պարտավորեցնող փաթեթ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն բացահայտ ասում է, որ Ուկրաինայի անդամակցում չի լինի։ Մանրամասների մասին հիմա խոսելն անիմաստ է: Հիմա գլխավորը Ուկրաինան ֆիզիկապես պաշտպանելն է»,- ասել է Պոդոլյակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում