Միջազգային

Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ

1 րոպեի ընթերցում

Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ-ն:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են հումանիտար միջանցքների բացմանը՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների գոտիներից կամ դժվար վիճակում հայտնված օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր, այդ թվում և համագործակցությունը «տեղեկատվական հարձակումների և կեղծ տեղեկատվության տարածման դեմ հակազդելու նպատակով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում