Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԿԽԸ-ն կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

ՀԿԽԸ-ն կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության 
սրացման հետևանքով տեղահանված անձանց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ մարտի 2-ից մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական կարմիր խաչի ընկերությունից, ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):

Ըստ աղբյուրի՝ 2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ): 

Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:   

«Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են. 

  • Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,
  • այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։ 
 Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]