Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում