Միջազգային

Դոնեցկից ու Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել շուրջ 118 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Դոնեցկից ու Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել շուրջ 118 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկից ու Լուգանսկից փետրվարի 18-ից մինչ օրս Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է մոտ 118 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներից:

Լրատվական գործակալության զրուցակիցը հայտնել է, որ մոտ 118 հազարից ավելի քան 74 հազարն ունեն Ուկրաինայի, իսկ 43 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիություն: Նրանց մեծ մասը հաստատվել է բարեկամների կամ ծանոթների մոտ, իսկ մյուսների համար ժամանակավոր կեցության վայրեր են ստեղծվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում