Միջազգային

Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական 3 բանկի և 361 պատգամավորի դեմ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական 3 բանկի և 361 պատգամավորի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի գործող նախագահ Իգնացիո Կասիսը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվում 3 բանկերի եւ 361 ռուս պատգամավորների, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։ Կասիսը չի հստակեցրել, թե որ բանկերը կենթարկվեն սահմանափակումների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում