Երևանում՝ 11:07,   10 Հունիս 2024

Զախարովան հերքել է Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից

Զախարովան հերքել է  Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը 
հրաժարվել է բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմը արդեն ութ տարի է ինչ սկսվել է, և Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որպեսզի կանգնեցնի այն»,- ասաց դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am