Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ Է խոստացել Ռուսաստանի նկատմամբ

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ Է խոստացել Ռուսաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել Է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել Է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել Է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում Է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը:

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել Է, որ հանդիպում Է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել Է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել Է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել Է այդ որոշումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am