Միջազգային

ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կպատասխանի պատժամիջոցներին, որոնք Կանադան հայտարարել է՝ կապված ՌԴ կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Օտտավայում ՌԴ դեսպանությունը:

«ՌԴ դեմ միակողմանի պատժամիջոցները, որոնք մտցրել է Կանադայի կառավարությունը, անօրինական են: Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանը կպատասխանի այս ոչ բարեկամական քայլին»,- ասվում է դեսպանության «Թվիթե»-ի էջում արված հրապարակման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում