Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել Է իր արտասահմանյան ուղեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփան գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել Է նա:

«Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել Է նա: Գուտերիշը կարծում Է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող Է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ Է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում