Միջազգային

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով արտգործնախարար Դմիտրի Կուլեբանի հայտարարությանը։

«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը: Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում