Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ դադարեցրել Է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր ես Էկոնոմիկայի դաշնային նախարարությանը խնդրել եմ Դաշնային ցանցային գործակալությունից (գերմանական կարգավորիչ) հետ կանչել Էներգաանվտանգության ապահովման վերաբերյալ զեկույցը: Դա հնչում Է որպես տեխնիկական պահ, բայց դա անհրաժեշտ քայլ Է, որպեսզի այժմ չկարողանա կայանալ գազատարի հավաստագրումը: Առանց այդ հավաստագրման «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող գործարկվել»,-ասել Է Գերմանիայի կանցլերը:
«Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում Է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչեւ Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին Է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել Է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել Է հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին:
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության կողմից գազատարի հավաստագրման գործընթացն ըստ օրենքի կարող Է տեւել չորս ամիս: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը, եւ կավարտվի չորսամսյա ժամկետը, փաստաթուղթը կուղարկվի Եվրահանձնաժողով: Եվրահանձնաժողովը երկու ամիս ունի դիտարկման համար: Բացի այդ, նա կարող Է եւս երկու ամսով երկարացում խնդրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: