Միջազգային

Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը

1 րոպեի ընթերցում

Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի  ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա, կայունացման ոչ մի նշան չի լինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ըստ իս՝ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես արդեն ասացի, և իրավիճակի կայունացման ոչ մի նշան չլինի, ապա միակ ելքը կլինի համապատասխան տարածքների իրավական ճանաչումը, իսկ դա երկրի նախագահի իրավասությունն է: Հաշվի առնելով այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ իրավիճակը դեպի լավը չի գնա»,-շեշտել է Մեդվեդևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում