Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԴԺՀ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի քիմարտադրանքի գործարանի ուղղությամբ 8 ական է արձակել. ԶԼՄ

ԴԺՀ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի քիմարտադրանքի գործարանի 
ուղղությամբ 8 ական է արձակել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ուժայինները կրկին կրակ են բացել Դոնբասում. գնդակոծության տակ է ընկել քիմիական գործարանը, հայտարարել Է  հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Այսպես, Դոնեցկի քիմիական արտադրանքի պետական գործարանի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 ական է արձակել, Սպարտակ ավանի վրա՝ 12։ Բոլոր ականները 120 միլիմետր տրամաչափով են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունում, կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ ՝ արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]