Միջազգային

Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան:

Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում