Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում

 ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են հանգուցային հարցերը: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիեննայում փակուղի չկա, բանակցությունները շարունակվում են, ինչպես եւ նախկինում,- ասել Է նա: Երբ բանակցային գործընթացը հասնում Է երկոսության պահի լուրջ թեմաների շուրջ, բանակցությունները դառնում են բարդ եւ հանդիպում են ոոշակի դադարեցումների»: Դիվանագետի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, հանգուցային հարցերի քննարկում Է»:

«Այսօր անհրաժեշտ Է ընդունել քաղաքական որոշում: Թեհրանն այն ընդունեց շատ տարիներ առաջ, երբ մնաց միջուկային գործարքում, եւ այսօր մենք արեւմտյան կողմից սպասում ենք ներկայացված նախաձեռնությունների պատասխանին»,- հավելել Է նա: Փետրվարի 13-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ում գրել Է, որ Վիեննայում համաձայնության հասնելու աշխատանքն ավելի բարդ Է դառնում:

Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել Է բանակցությունների ութերորդ փուլը՝ միջուկային գործարքը սկզբնական տեսքով վերականգնելու եւ ԱՄՆ-ին այդ բազմակողմ համաձայնագրին վերդարձնելու նպատակով: Աշխտանաքը տարվում Է ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես Էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չԷ ամերիկյան կողմի հետ ուղղակի երկխոսության:

Բանագնացնեն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում Է, որ ութերորդ փուլը կարող Է դառնալ վերջինը, քանի որ կոնսուլտացիաների մասնակիցները տրամադրված են աշխատաքն ավարտելու փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am