Միջազգային

Շվեյցարիան կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում:

«Խորհուրդ չի տրվում այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերով, որոնք հրատապ բնույթ չունեն: Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այցելել այդ երկրի որոշ շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հայտնել են, որ այս ամենը բխում է դիվանագիտական գերատեսչության կողմից իրադրության վերլուծության արդյունքներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում