Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինան

Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է 
շուտ» լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինայի տարածքը ռուս-ուկրաինական սահմանին լարված իրադրության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gazeta»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպան Ջեննես Դե Մոլը:

Դեսպանը ընդգծել է, որ խոսքը ոչ թե տարհանման, այլ «կամավոր ընտրության» մասին է, որը հիմնված է ուժեղ փաստարկների վրա։

Նշվում է, որ Նիդերլանդներն իր դիվանագիտական առաքելությունը Կիևից կտեղափոխեն Լվով: Այնտեղ Նիդերլանդների քաղաքացիները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am