Միջազգային

ԱՄՆ-ը Կանադային կոչ Է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Կանադային կոչ Է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար

AP ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ Է արել կիրառելու դաշնային լիազորություններ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել Է The Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը եւ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը հեռախոսազրույց են ունեցել իրենց կանադացի պաշտնակիցների հետ, որի ժամանակ կոչ են արել վերջ դնելու ճանապարհների փակմանը, որի պատճառով խախտվում Է ապրանքների մատակարարումների հոսքը երկու երկրների միջեւ: Գործակալությունը չի պարզաբանում, թե ԱՄՆ-ի իշխանություննեը հատկապես ինչ գործողություններ են նկատի ունեցել դաշնային լիազորությունների կիրառում ասելով:

Փետրվարի 10-ին բողոքավորները փակել են պետական սահմանը հատող ճանապարհը Կանադայի Մանիտոբայի նահանգի եւ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի միջեւ: Բացի դրանից, հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ անցակետերից մեկում շրջափակված Է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարներն արգելափակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որը Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) միացնում Է Միացյալ Նահանգների Դետրոյտի հետ (Միչիգանի նահանգ):

Վինձորի իշխանություններն արդեն իրավակակգի լրացուցիչ ուժեր են պահանջել դաշնային իշխանություններից: Այդ կամրջով Է անցնում ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Բողոքի ակցիան, որը նախաձեռնել են կանադացի հեռավար վարորդները, սկսվել Է հունվարի 29-ին Օտտավայում՝ երկրի խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները դաշային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում