Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու 
դեպքի առիթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի արտգործնախարարությունը  նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է ԱԳՆ, ում խստորեն բողոքել են երեկ Դնեպրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ քաղաքապետի որոշմամբ Բելառուսի պետական դրոշը փոխարինվել է այլ խորհրդանիշով»,-ասված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ դիվանագետին զգուշացրել են, որ հանդիպմանը հնչեցված պահանջները չկատարելու դեպքում բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հետագա համաչափ քայլեր ձեռնարկել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am