Միջազգային

Ուկրաինային զենքի մատակարարումը նպատակ ունի զսպել Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինային զենքի մատակարարումը նպատակ ունի զսպել Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Տեսնում եք, որ շարունակում են ինքնաթիռներ գալ՝ աջակցելով զինված ուժերին, բերելով զենք ու ռազմական սարքավորումներ: Մի շարք երկրներ այս պահին քննարկում են զինված ուժերին, անվտանգության ու պաշտպանական սեկտորին նման աջակցություն տրամադրելու որոշումը: Մենք այս ամենն անում ենք Ռուսաստանին զսպելու նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կուլեբան: Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի «գործողությունների բազային սցենարը ստիպելն է Ռուսաստանին նվազեցնելու լարվածությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում