Միջազգային

ՌԴ-ից Մյունխենի անվտանգության համաժողովին պաշտոնական մասնակցություն չի լինի

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ից Մյունխենի անվտանգության համաժողովին պաշտոնական մասնակցություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից պաշտոնական դեմքեր չեն մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին ավելի շատ ձևափոխվել է «տրանսատլանտյան համաժողովի»՝ կորցնելով ներառականությունն ու օբյեկտիվությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այս տարի մասնակցել համաժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում