Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել երկխոսություն սկսել 
Եվրոպայի անվտանգության շուրջ

 ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում եւ բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»:

Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում Է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:

Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք Է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am