Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Զելենսկու հետ

Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դե Պոնսենը:

Նախօրյակին Մոսկվայում Մակրոնը բանակցություններ Է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Պատիվ ունեմ Կիեւում ողջունելու նախագահ @EmmanuelMacron-ին (Մակրոնին), որը ժամանել Է՝ հանդիպելու @ZelenskyyUa (Զելենսկու) հետ… Առջեւում շատ հագեցած օր Է: Բարի գալուստ Ուկրաինա»,-դեսպանը գրել Է Twitter-ում: Նա նաեւ հաղորդել Է, որ Ուկրաինա Է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ դե Դրիանը, որը հանդիպում կունենա Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am