Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը

Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Politeka հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը:

Նրա խոսքով՝ առաջիկայում Կիևը չպետք է այդ ուղղությամբ դրական քայլերի հույս ունենա, քանի որ մի շարք պետություններ չեն աջակցի նրան:

Ըստ Մալոմուժի՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ երկիր կա՛մ դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը, կա՛մ ձեռնպահ կմնա:

Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am