Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը

Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ կարծարծեն եվրոպական անվտանգության թեման, համավարակի եւ կլիմայի փոփոխման դեմ պայքարի խնդիրները: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետուկթյան (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել Է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված Է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am