Միջազգային

Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։

«Փետրվարի 3-ին գործարկվել է անվտանգության հարցերի քննարկման նոր ձևաչափ՝ Ուկրաինա-ԵՄ-ՆԱՏՕ։ Արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստ են էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և ռուսական ագրեսիային»,- գրել է Չենցովը Twitter-ի իր միկրոբլոգում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում