Միջազգային

Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում