Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը

Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք» ռազմականացված խմբավորումն ստանձնել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը: Փետրվարի լույս 3-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Եմենի Al-Masdar online լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների մեդիա կենտրոնի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ի հրամանատարությունն ստանձնել Է Էմիրությունների (տարածքի) ուղղությամբ փետրվարի 2-ի առավոտյան իրականացված գործողության պատասխանավտությունը»,- ընդգծված Է հուսիների հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել Էր երեք անօդաչուների ոչնչացման մասին, որոնք երկրի օդային տարածությունում կալանվել Էին փետրվարի 2-ի առավոտյան:

Մինչդեռ խռովարարների տարածած հայտարարության մեջ ասված Է չորս անօդաչուների մասին, որոնք իրաքյան խմբավորումն արձակել Է ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբ: Հունվարի վերջին «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ը, որը սերտ կապեր ունի Իրաքում բազավորված «Քաթաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման հետ, ստանձնել Է Սաուդյան Արաբիայի տարածքի վա անօդաչուների կիրառմամբ գրոհներից մեկի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]