Միջազգային

Բելառուսը մասնակիորեն արգելել է երկաթուղային փոխադրումները Լիտվայից

1 րոպեի ընթերցում

Բելառուսը մասնակիորեն արգելել է երկաթուղային փոխադրումները Լիտվայից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի իշխանությունները որոշել են արգելել Լիտվայից մի շարք ապրանքների երկաթուղային տեղափոխումն իրենց երկրի տարածքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:

«Որոշում ենք կայացրել արգելել Լիտվային երկաթուղային տրանսպորտի միջոցով փոխադրումները»,- «Բելտա»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Գլազը հիշեցրել է, որ Լիտվան արգելել է իր նավահանգիստներով բելառուսական ապրանքների տեղափոխումը: Եվ թեպետ բելառուսական կողմը բազմիցս առաջարկել է խորհրդատվություններ իրականացնել իրավական դաշտի հարցերի կարգավորման համար, Լիտվան երկխոսության չի գնացել:

Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ արգելքը կգործի փետրվարի 7-ից:

Մասնավորապես նշվել է, որ Բելառուսն արգելելու է նավթամթերքների ու պարարտանյութերի տեղափոխումը: Գերատեսչությունից հայտնել են, որ Բելառուսի տարածքով տեղափոխվում է շուրջ 1.5-1.6 մլն տոննա նման բեռ, որի ընդհանուր արժողությունը կազմում է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում