Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ Է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ Է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք Է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել Է  Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում Է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական  քաղաքականությունն Է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել Է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել Է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել Է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք Է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում:

Փենյանը հիշեցրել Է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել Է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված Է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ը պահանջել Է փետրվարի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ հանդիպում ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ: ԱՄՆ-ը ձգտում Է հասնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդլայնման նոր հրթիռային փորձարկումների համար: Հունվարի կեսերին նա արդեն փորձել Է հանդես գալ նման նախաձեռնությամբ, սակայն հավանություն չի ստացել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am