Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ԱՄՆ-ը կարող Է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան

ԱՄՆ-ը կարող Է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա: Փետրվարի 2-ին Լեհական ռադիոյի եթերում այդ մասին հայտարարել Է հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտարարել Է, որ պատրաստում Է օրերս «ավելի քան 8 – 8,5 հազար զինծառայողների տեղափոխումն ամբողջ Արեելյան Եվրոպայի համար»: «Մեզ մոտ, ըստ երեւույթին, լրացուցիչ կլինի շուրջ 2,5 հազար զինվոր»,- ասել Է Սոխը: Ինչպես ընդգծել Է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ներկայացուցիչը, գործում Է երկու պլան: «Մեկն ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունն Է, այդ թվում Լեհաստանի հողում: Երկրոդը՝ մեխաիզմի գործարկում, հնարավորությունների ստեղծում Էական թվով զորքերի տեղափոխման համար՝ նման անհրաժեշտության առաջացման դեպքում:

Այստեղ նույնպես աշխատանք Է տարվում»,- նշել Է նա: Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված Է ԱՄՆ-ի շուրջ 5 հազար զինծառայող: Անցյալ շաբաթ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է Եվրոպա ուղարկելու 8,5 հազար զինծառայողներ, բայց վերջնական որոշում դրա վերաբերյալ դեռ ընդունված չԷ:

Նրա խոսքով՝ դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական եւ փոխադրական ստորաբաժանումեր են:  Հունվարի 25-ին Քիրբին CNN հեռուստաալիքի եթերում ճշտել Է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում իր զորքերը տեղաբաշխել այն երկրների տարածքից դուրս, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են: Նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին նշել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ձեռնամուխ լինել լրացուցիչ ոչ մեծ զորակազմի ուղարկմանն Արեւելյան Եվրոպա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am