Միջազգային

ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ քննարկումների համար. Բայդեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ քննարկումների համար. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և իր դաշնակիցները բաց են ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում մտահոգությունները քննարկելու համար, եթե վերջինս պատրաստ է պատասխանել նույն կերպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին նիստ է անցկացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում