Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։

Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am